Ֆրանսիացի լրագրողը կարտաքսվի Թուրքիայից
INTERNATIONAL NEWSԹուրքիայում ձերբակալված ֆրանսիացի լրագրող և լուսանկարիչ Մաթիաս Դեփարդոնը հունիսի 9-ին կարտաքսվի Ֆրանսիա: Այս մասին հայտնում է ֆրանսիական լրատվամիջոցները՝ վկայակոչելով «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության իրենց աղբյուրները:
Ակնկալվում է, որ Դեփարդոնն արդեն հունիսի 9-ի երեկոյան ժամերին կլինի Փարիզում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ հորդորել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ազատ արձակել Դեփարդոնին:
Լրագրողը ձերբակալվել էր Հասանքեյֆում լուսանկարելիս, ապա շուրջ մեկ ամիս պահվել էր թուրքական մեկուսարանում՝ երկրից արտաքսվելու նպատակով:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



