Երևանի «Բանանց»-ը փոփոխության կենթարկի անգամ ակադեմիան
SPORTԵրևանի «Բանանց» ֆուտբոլային ակումբի նոր մարզիչ Տիտո Ռամալյոն, բացի «Բանանց»-ի հիմնական կազմի հետ աշխատանքից, կօգնի նաև ակումբի երկրորդ թիմերին և ակադեմիայի սաներին:
«Հայաստանում անմիջական և ֆիզիկական ֆուտբոլ են խաղում: Իսկ Իսպանիայում ավելի շատ են կարևորություն տալիս մտածելուն: Ցանկություն ունենք համատեղել հայկական և իսպանական ֆուտբոլը՝ օգտագործելով հայկական ֆուտբոլի անմիջական և իսպանական ֆուտբոլի «մտածող» կողմերը: Մենք չեն ցանկանում փոխարինել այլ մարզիչների, այլ ուզում ենք մարզչական աշխատանքը դարձնել բազմազան: «Բանանց»-ում լինելու են 8 նոր մարզիչներ, ովքեր աշխատելու են առաջին, երկրորդ թիմերում և «Բանանց» ակադեմիայում»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Բանանց»-ի նորանշանակ մարզիչ Տիտո Ռամալյոնը:
Վերջինիս խոսքով՝ «Բանանց»-ի նպատակները բարձր են: Մեծ ակնկալիքներ կան, իսկ աշխատանքը էլ ավելի ծանր է լինելու: Փոփոխությունների ենք ենթարկել առաջին հերթին բարքերը և սովորույթները:
«Բանանց»-ի ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձենշեշտեց, որ թիմում մեծ փոփոխություններ են լինելու: «Փոփոխությունների հարցում չենք սահմանափակվի միայն հիմնական թիմին, այլ նաև ամբողջ մարզադպրոցին, ակադեմիային: Թիմի մեկնարկային կազմը փոփոխության կենթարկվի, և մեր նպատակը կլինի այն, որ մասնակցենք Եվրոպայի լիգային:
45-ամյա Տիտո Ռամալյոն 1993 թվականից սկսած աշխատել է Լա Կորունյայի «Դեպորտիվո» ակումբում: 2001-2012 թվականներին եղել է «Դեպորտիվո Բ»-ի գլխավոր մարզիչը: 2008-2010 թվականներին աշխատանքը համատեղել է «Դեպորտիվոյի» մանկապատանեկան ֆուտբոլի գլխավոր պատասխանատուի պաշտոնի հետ և ղեկավարել ակումբի մարզաբազան: Ապա Տիտո Ռամալյոն աշխատել է «Դեպորտիվոյի» առաջին թիմում՝ որպես տակտիկական վերլուծության մարզիչ և եղել է թիմի սկաուտական բաժնի պատասխանատուն: