Սպիտակ տունը չի հաստատել Թրամփի ու Պուտինի հանդիպումը
INTERNATIONAL NEWSՀամբուրգում կայանալիգ Մեծ քսանյակի (G20) Գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդից:
Մեկնաբանելով Bloomberg-ի կողմից տարածված տեղեկությունը՝ Սպիտակ տնից հայտնել են, որ այդ հաղորդագրությունը ճիշտ չէ: «Մեր նախագահի օրակարգը դեռևս մշակվում է»,- ասել է աղբյուրը:
Bloomberg-ը հայտնել էր, թե Թրամփը մտադիր է հանդիպել Պուտինին Եվրոպա կատարելիք այցի շրջանակում:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ նախագահների հանդիպումը կարող է կայանալ Համբուրգում հուլիսի 7-8-ը կայանալիք գագաթնաժողովի շրջանակում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



