Թուրքիայից արտաքսված լրագրողը վերադարձել է Ֆրանսիա
SOCIETYԹուրքիայի Հասանքեյֆ բնակավայրում ձերբակալված ֆրանսիացի լրագրող Մաթիաս Դեփարդոնը մեկ ամիս պահվելուց հետո վերջապես արտաքսվել է Ֆրանսիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:
Դեփարդոնին Շարլ դը Գոլ օդանավակայանում դիմավորել են մեծ թվով ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում և նախագահ Էմանուել Մակրոնի խորհրդականը:
Օդանավակայանում պատասխանելով լրագրողների հարցերին՝ Դեփարդոնն ասել է, որ պաշտոնական Անկարան իրեն ձերբակալելով, ապա արտաքսելով երկրից ուղերձ է հղել լրագրողներին: «Կարծում եմ, որ նրանց նպատակը Թուրքիայի հարավ-արևելքում լուրեր պատրաստող թուրք ու օտարերկրյա լրագրողներին ուժեղ ուղերձ հղելն էր»,- նշել է նա:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



