«Արմավիր» ՔԿՀ-ում դատապարտյալը գդալ է կուլ տվել. նրա վիճակը վերահսկելի է
SOCIETY«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 19-ամյա դատապարտյալ Արթուր Մելիքյանը մի քանի օր առաջ գդալ է կուլ տվել: Դատապարտյալն այս պահին բժշկական վերահսկողության տակ է, նրա վիճակը վերահսկելի է:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը հայտնեց, որ նա գդալը կուլ տալուց հետո բժշկական զննության է ենթարկվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոնում: «Եթե դատապարտյալին բժշկական վերահսկողությունից զատ հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն լինի, ապա նա հիվանդանոց կտեղափոխվի»,- ասաց Ղլեչյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



