Յունկերը կոչ է արել Թուրքիային ավելի հստակ լինել ԵՄ անդամակցության հարցում
INTERNATIONAL NEWSԵվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը կոչ է արել Թուրքիային ավելի հստակ լինել Եվրամիությանն անդամակցության հարցում իրենց մտադրություններում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Յունկերը խոսել է գերմանական Die Welt պարբերականի հետ զրույցում:
Եվրահանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ Թուրքիայում շատերն են Եվրամիությանը կողմ, սակայն կառավարությունը այդքան էլ մեծ ցանկություն ցույց չի տալիս: «Տպավորությունն այնպիսին է, թե Թուրքիան ցանկանում է արգելակել անդամակցությունը ԵՄ-ին և դրա ողջ պատասխանատվությունը փորձում է նետել Բրյուսելի վրա»,- նշել է նա:
Յունկերը կարևորել է Թուրքիայի կողմից ԵՄ օրենքների նկատմամբ հարգանքի ցուցաբերումը՝ ընդգծելով, որ կառույցում այն մարդիկ են, ովքեր հավատում են ընդհանուր արժեքների:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



