ԱՄՆ-ն Վրաստանին միջուկային եւ այլ սպառնալիքներ հայտնաբերող հատուկ սարքավորում է նվիրել
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ն Վրաստանի ՆԳՆ-ին քիմիական, կենսաբանական, ռադիոկատիվ եւ միջուկային սպառնալիքներ հայտնաբերող հատուկ սարքավորում է նվիրել։ Այս մասին հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը՝ վկայակոչելով գերատեսչության կայքը։ Սարքավորումը փոխանցվել է Վրաստանի ՆԳՆ հատուկ հանձնարարությունների վարչության պետ Մինդիա Լորթքիփանիձեի եւ ԱՄՆ էներգետիկայի վարչության միջուկային մաքսանենգության հայտնաբերման ու կանխման ստորաբաժանման տարածաշրջանային խորհրդական Սանդրո Վոլսկիի հանդիպման ժամանակ։
Հանդիպման ընթացքում տարբեր սարքավորումներ են ցուցադրվել՝ նման միջադեպերի հետեւանքով սպառնալիքների հայտնաբերման ու չեզոքացման համար։
Կողմերը քննարկել են նաեւ քիմիական, կենսաբանական, ռադիոակտիվ եւ միջուկային սպառնալիքների ոլորտում համագործակցությունը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



