Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Տպավորություն է, կարծես մի շատ կարեւոր բան վերջացավ, կտրվեց. Վահագն Հայրապետյանը` Չիկոյի մահվան մասին

LIFE

Life.panorama.am-ը  գրում է.

Ջազմեն Արմեն Թութունջյանը` Չիկոն, կյանքից հեռանալով` թողեց մեծ ու անեզր սեր ջազի նկատմամբ, նա սովորեցրեց ճիշտ ապրելու եւ երաժշտությունը ճիշտ ընկալելու արվեստը, որն այլեւս մեծ դպրոց է ջազը սիրողների համար:

Life.panorama.am-ը սիրված երաժիշտի մասին խոսել է Վահագն Հայրապետյանի հետ, ով իր խորին ցավակցությունը հայտնեց ոչ միայն Չիկոյի հարազատներին եւ ընկերներին, այլեւ` բոլորին:

«Ես ցավակցում եմ բոլորիս, ջազի բոլոր ներկայացուցիչներին: Այնպիսի տպավորություն է, կարծես մի շատ կարեւոր բան վերջացավ, կտրվեց: Շատ եմ ցավում, այս կորուստն ինձ համար անասելի վիշտ է, քանի որ կորցրել եմ թե մեծ ընկեր, թե գործընկեր, որի հետ 30 տարուց ավել աշխատել եմ: Մեր մեջ մեծ ընկերություն կար, անվերադարձնելի ժամեր ենք ունեցել միասին, շատ խորը զրույցներ ենք ունեցել, որոնք միշտ կմնան ինձ հետ»,- նշեց Վ. Հայրապետյանը:

Մեզ հետ զրույցում երաժիշտը պատմեց, որ այսօր ի հիշատակ Արմեն Թութունջյանի համերգ կիրականանան, իսկ վաղը` մեծն ջազմենի հուղարկավորությունը երաժշտության ներքո կլինի:

«Այսօր մենք համերգ կունենանք` նվիրված մեր սիրելի ընկերոջ հիշատակին: Վաղն էլ իմ մտահղացմամբ Չիկոյին կհուղարկավորենք ջազային երաժշտության ներքո. Վստահ եմ` դա կլիներ նաեւ նրա ցանկությունը: Ի վերջո` Չիկոյին պետք է ճանապարհենք հենց իրեն հատուկ պոզիտիվով ու իր ստեղծած երաժշտությամբ»,- հավելեց Վահագն Հայրապետյանը:

Երաժիշտը վստահեցրեց` 73-ամյա Արմեն Թութունջյանը ոչ մի հիվանդություն չի ունեցել.

«Չիկոն չէր տառապում եւ ոչ մի հիվանդությամբ: Պատահական չէր, որ նա մահացավ հենց մեծ թենիս խաղալու ժամանակ: Իր ողջ կյանքում նա զբաղվում էր այդ սպորտաձեւով, թենիսների ռակետները միշտ իր մեքենայում էին: Երկուշաբթին ու հինգշաբթին էլ իր թենիս խաղալու օրերն էին: Նախորդ հինգշաբթի էլ նա սովորականի նման գնացել է թենիս խաղալու, որից հետո նստել է, իր հետ խաղացող մարդու եւ կնոջ հետ, զրուցել իր ապագա ծրագրերի մասին ու վայրկենական մահացել է: Նա միշտ ասում էր, որ երջանիկ մարդ է, քանի որ զբաղվում էր իր սիրած գործով ու շրջապատված էր իր սիրած մարդկանցով: Եվ իսկապես, նա երջանիկ մարդ էր, նա ոչ մեկին չտանջեց, ոչ էլ ինքը տանջվեց»,- նշեց մեր զրուցակիցը:

«Ի դեպ` Արեմն Թութունջյանը նոր գիրք էր գրում: Դա հումորային ստեղծագործություն էր, որտեղ անդրադառնում էր ջազմենների հետ կատարված ծիծաղաշարժ դեպքերի մասին: Գիրքը հենց կոչվում էր «Ջազային ժպիտներ»,- ընդգծեց Վահագն Հայրապետյանը:

Ջազմենը հիշում է, որ օրեր առաջ ջազի փառատոնի շրջանակում Չիկոյի հետ ելույթ են ունեցել գրեթե բոլոր ջազմենները.

«Հիմա ասես զգում եմ, որ այդ օրը նա մեզ հրաժեշտ տվեց իր ելույթով: Մենք երկար ճանապարհ գնացինք կողք կողքի նստած, ինչպես միշտ` անվերջ զրուցելով»,- նշեց Վ. Հայարապետյանը:

Վերջում Վահագն Հայրապետյանը ընդգծեց.

«Արմեն Թութունջյանի երաժշտական ու գրական ժառանգությունը մնաց երիտասարդներիս վրա, որը պետք է պատվով կրենք, մենք պարտավոր ենք իր գործը շարունակելու: Քանի մենք կանք ու գործում ենք, կլինի նաեւ Չիկոն: Ի վերջո, երբ ասում են, թե Երեւանը ջազային քաղաք է, պետք է հիշել, որ առանց նրա Երեւանը իսկապես չէր լինի ջազային ու արվեստի քաղաք: Չիկոն մեծ ներդրում ունի այս ասպարեզում եւ ես բոլորիս եմ ցավակցում: Հիմա մի շատ կարեւոր քար մեզնից պոկվեց, իսկ մենք պետք է  կարողանանք Արմեն Թութունջյանի հիշատակը բարձր պահել»:

Life.panorama.am-ը եւս ցավակցում է Արմեն Թութունջյանի հարազատներին եւ ընկերներին:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns