Թուրքիայի ազգայնական կուսակցության առաջնորդը հրաժարվել է հանդիպել Քըլըչդարօղլուի հետ
INTERNATIONAL NEWSԹուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին մերժել է քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ հանդիպելու առաջարկը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Բահչելին հայտնել է, որ հանդիպումը հարմար չի լինի իր գրաֆիկին:
Անկարայի ահաբեկչական գործողությունից հետո Բահչելին մերժել էր նաև վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կողմից արված հրավերը: Վարչապետի հետ հանդիպել էր միայն Քըլըչդարօղլուն, ով այնուհետև ցանկություն էր հայտնել հանդիպել նաև ազգայնական կուսակցության ղեկավարին, ինչպես նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



