Norway Chess-2017. Մաքսիմ Վաշյե-Լագրավ vs Լեւոն Արոնյան
SPORTՆորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess-2017 սուպերմրցաշարում հունիսի 11-ին տեղի կունենան 5-րդ տուրի պարտիաները: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:
Հիշեցնենք, որ երեք ոչ ոքիներից հետո չորրորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով պարտության մատնեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին:
Norway Chess-2017, 5-րդ տուր
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796) - Լեւոն Արոնյան (Հայաստան, 2793)
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2781) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2808)
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2786) - Ուեսլի Սո (ԱՄՆ, 2812)
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2832) - Անիշ Գիրի (Հոլանդիա, 2771)
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2808) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2785)
Մրցաշարային դրությունը չորրորդ տուրից հետո. Նակամուրա՝ 3, Արոնյան, Կրամնիկ՝ 2.5-ական, Սո, Կարուանա, Կարյակին, Գիրի՝ 2-ական միավոր, Վաշյե-Լագրավ, Կարլսեն՝ 1.5-ական, Անանդ՝ 1 միավոր: