ԱՄՆ-ում ակցիաներ են անցկացվել ընդդեմ շարիաթի օրենքների կիրառման
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի մի քանի քաղաքների բնակիչները ցույցեր են անցկացրել ընդդեմ երկրում շարիաթի կիրառման:
Ատլանտայում (Ջորջիա նահանգ) շարիաթի դեմ բողոքի ցույցին մասնակցել է առնվազն 20 մարդ: Գրեթե 100 մարդ նույնպիսի ցույցի է մասնակցել Մինեապոլիսի (Մինեսոթա նահանգ) կենտրոնից ոչ հեռու. այստեղ բախումներ են գրանցվել իսլամի հետեւորդների հետ: Չիկագոյում (Իլինոյս նահանգ) ցույցին մասնակցել է մոտ 30 մարդ: Գրեթե 300 մարդ ցույց է անցկացրել Սան Բերնարդինոյում (Քալիֆորնիա նահանգ), փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ցուցարարների համոզմամբ՝ ներգաղթյալները չեն հետեւում երկրի օրենքներին եւ ղեկավարվում են շարիաթի նորմերով: Ակտիվիստները համոզված են, որ այս օրենքները երբեմն չեն համապատասխանում Արեւմուտքի արժեքներին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



