Airbus-ը սպառնում է Մեծ Բրիտանիայից տեղափոխել օդանավերի նոր մոդելների արտադրությունը
INTERNATIONAL NEWSAirbus ավիաընկերությունը սպառնացել է Մեծ Բրիտանիայից տեղափոխել օդանավերի նոր մոդելների արտադրությունը: Սա կարող է տեղի ունենալ, եթե Brexit-ի ժամանակ չկատարվեն աշխատուժի ազատ տեղաշարժման, առեւտրի սակագների եւ իրավական կարգավորման վերաբերյալ պահանջները:
Ընկերության գործադիր տնօրեն Ֆաբրիս Բրեժյեն շեշտել է, որ ընթացիկ նախագծերը, օրինակ՝ A320 եւ A380 օդանավերի աշխատանքները Մեծ Բրիտանիայում կիրականացվեն, սակայն նոր սերնդի մոդելները կարող են արտադրվել այլ վայրում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Այս հարցում ընկերությանն իր աջակցությունը կարող է առաջարկել Գերմանիան:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



