Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Սխտորի հակաբիոտիկ և հակաուռուցքային հատկությունները

LIFE

Բուժիչ նամակներ Հայտնի է, որ հակաբիոտիկ դեղերը նախատեսված են բակտերիաների միջոցով հարուցված ինֆեկցիոն հիվանդությունների բուժման համար։ Առաջին սերնդի հակաբիոտիկները հիմնականում կանխարգելում են բակտերիաների բազմացումը, հաջորդ խումբն ի զորու է քայքայել բակտերիաների բջջաթաղանթը և տրոհել այլն։ Հակաբիոտիկների հիմքի վրա մշակվել են դեղամիջոցներ, որոնք կիրառվում են օնկոլոգիայի քիմիաթերապիայի դեպքում։ Հայտնի է, որ բակտերիաները կրող են փոխանցել իրենց գեները` նման վերատպման միջոցով դրանք կարողանում են պաշտպանվել հակաբիոտիկներից. բավարար է` միլիոնավոր բակտերիաներից մեկը ձեռք բերի դիմադրողականություն, և այն կարող է փոխանցվել ողջ «գաղութին»։ Բոլորովին վերջերս (տե՛ս, Ջ. Սահակյան, Հակաբիոտիկների նոր սերունդգ, «168 Ժամ», 5.11.2013թ.) մշակվել է մոլեկուլ, որն ի զորու է կանխել բակտերիաների գեների փոխանցումը։ Սխտորը` որպես հակաբիոտիկ Սխտորի օգտակար հատկությունները բազմաթիվ են (տե՛ս, Ջ. Սահակյան, «Սխտորը` որպես դեղամիջոց», «168 Ժամ», 28.03.2013թ.): Հնագույն ժամանակներից մարդը նկատել է, որ այս հրաշալի բանջարեղենն օգնում է պաշտպանվել խոլերայի, տիֆի, դիֆթերիայի, մալարիայի համաճարակներից, բուժել թոքերի տուբերկուլյոզը, թոքաբորբը, մրսածության հետևանքով առաջացած հիվանդությունները։ Հայտնի է, որ շատ գիտնականներ գտնում են, որ օնկոլոգիական հիվանդությունները կարող են հարուցվել (և իրոք հարուցվում են) նաև բակտերիաների և այլ մանրէների միջոցով։ Վեճի առարկա է հանդիսանում, թե որքա՞ն է նման վտանգի հավանականությունը։ Սխտորի հրաշալի հատկություններից է, որ այն հեղուկացնելով արյունը` կարող է տարածել իր հակաբակտերիալ հատկություններ ունեցող միացությունները ողջ օրգանիզմով և հասցնել հիվանդ բջիջներին։ Սխտորի բացառիկ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն բուժում է դիսբակտերիոզը` ի տարբերություն հակաբիոտիկ դեղերի, որոնք վերացնում են նաև աղիների օգտակար միկրոֆլորան, այսինքն` օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող բակտերիաները։ Ժողովրդական դեղատոմսեր Մրսածություն, հարբուխ, հազ, գրիպ. Տրորեք սխտորի 2 ատամիկ, ստացված խյուսը խառնեք 200 մլ կաթնաշիճուկի հետ։ Խմեք 200-ական մլ` նախաճաշից առաջ և երեկոյան, փոքր կումերով։ Մրսածության կամ գրիպի հետևանքով առաջացող ռինիտ. Տրորեք սխտորը, խառնեք մեղրի հետ (1։4 քաշային հարաբերությամբ)։ Կերեք 1-ական թ/գ` 1-ական ժամ ընդմիջումներով, իսկ քնելուց առաջ` 2 թ/գ։ Բարձր ջերմություն. Տրորեք 1-2 ատամիկ սխտոր, խառնեք 200 մլ գազարի հյութի հետ։ Խմեք 100-ական մլ` օրը 1-5 անգամ։ Գրիպ. Սխտորի քերուկը խառնեք մեղրի հետ (1։1)։ 1 ճ/գ-ն լուծեք 100 մլ գոլ ջրի մեջ, խմեք քնելուց առաջ։ Կապույտ հազ. 1 լ կաթի մեջ եփեք 2 միջին սխտոր և մեկ գլուխ սոխ` մինչև փափկելը, քամեք, լուծեք 2-3 ճ/գ մեղր։ Խմեցրեք երեխաներին 1-ական ճ/գ` ժամը մեկ։ Դիսբակտերիոզ. Տրորեք 3-4 ատամիկ սխտոր, խառնեք 500 մլ մածունի կամ թթվեցրած կաթի նստվածքի հետ։ Կերեք 100-ական մլ` օրը 3-4 անգամ, ուտելուց առաջ։ Տրորեք սխտորը 21 օր, թրմեք 60 տոկոսանոց սպիրտի մեջ (1։2), մութ տեղում, քամեք։ 25 կաթիլ լուծեք 100 մլ տաք (նախօրոք եռացրած) ջրի մեջ։ Խմեք այդ չափաբաժնով` օրը 3 անգամ, շարունակեք 25 օր, անհրաժեշտության դեպքում կրկնեք 1 ամսից։ Սխտորը` որպես հակաուռուցքային միջոց Հայտնի է, որ դիսբակտերիոզը կարող է դառնալ քաղցկեղի առաջացման և զարգացման պատճառ (տե՛ս, Ջ. Սահակյան, «Հակաօքսիդանտ նյութերի անհրաժեշտության մասին», «168 Ժամ», 24.10.2013թ.)։ Սխտորն ունի ոչ միայն հակաբակտերիալ, այլ նաև հակասնկային և նույնիսկ հակավիրուսային ազդեցություն, այն պետք է պարտադիր ընդգրկել քաղցկեղով հիվանդների սննդակարգում։ Օնկոլոգիական հիվանդություններ. Առաջին 5 օրը խմեք 10-ական կաթիլ սխտորի հյութ` նախաճաշից առաջ։ Յուրաքանչյուր հաջորդ հնգօրյակներում ավելացրեք 10-ական կաթիլ, մինչև չափաբաժինը հասնի 1 ճ/գ։ 3 ամիս անց չափաբաժինը սկսում են նվազեցնել 10-ական կաթիլով։ Բուժման ընթացքում և հետո (ընդամենը 12 ամիս) պետք է խմել 100-ական մլ ջղախոտի թարմ կամ պահածոյացված հյութ (տե՛ս Ջ. Սահակյան, «168 Ժամ»։ Ջղախոտը` որպես դեղամիջոց, 14.06.2013թ. և Ջղախոտ. Ժող դեղամիջոցներ, 18.06.2013թ.)։ Կանխարգելիչ ոգեթուրմ. 300 գ սխտորի քերուկը 21 օր թրմեք 1 լ բժշկական սպիրտի մեջ` կիպ փակված տարայում, քամեք։ Ոգեթուրմի 25 կաթիլ լուծեք 100 մլ եփած տաք կաթի մեջ։ Խմեք օրը 1 անգամ` ուտելուց առաջ։ Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: 

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns