Ստևան Յովետիչ. Հաղթանակը Հայաստանի թիմի նկատմամբ պետք է բեկումնային լինի մեզ համար
SPORTԱյս հաղթանակը պետք է բեկումնային լինի մեր թիմի համար, ասել է ֆուտբոլի Չեռնոգորիայի հավաքականի հարձակվող Ստեւան Յովետիչը Հայաստանի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղում 4:1 հաշվով հաղթելուց հետո:
«Հրաշալի հույզեր ունենք այժմ: Այսպիսի կարեւոր պաղում մենք ցույց տվեցինք, որ կարող եմ դիմանալ ճնշմանը եւ մեծ քայլ կատարեցինք առաջ նախորդ ընտրական շրջափուլի համեմատ: Ինձ համար կարեւոր է գոլեր խփելը, սակայն գլխավորը երեք միավոր է: Հաղթանակի դեպքում են գոլերը նշանակություն ունենում:
Երկու անընդմեջ պարտություններից հետո մենք պետք է հաղթեինք եւ հաղթեցինք: Հույս ունեմ, որ հետագայում ավելի լավ կխաղանք»,- Յովետիչի խոսքը մեջբերում է vijesti.me-ն:
Յովետիչը դարձել էր հեթ-տրիկի հեղինակ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



