Հնդկաստանում առնվազն 19 մարդ է զոհվել 2 խոշոր ավտովթարների հետևանքով
INTERNATIONAL NEWSԿիրակի Հնդկաստանում առնվազն 19 մարդ է զոհվել 2 խոշոր ավտովթարների հետևանքով: Այս մասին հայտնում է Hindustan Times-ը: Առաջին վթարը տեղի է ունեցել Ութար-Պրադեշ նահանգում: Ուխտավորներին Բարելի շրջանից Ռաջաստան նահանգ տանող մարդատար ավտոմեքենան տեղի ժամանակով մոտ 04.30-ին (մեր ժամանակով՝ 03.00) Մաթհուրա քաղաքի մոտ ջրանցքն է ընկել: Ավտոմեքենայում գտնվող մեկ ընտանիքի 9 անդամները, այդ թվում՝ 2 երեխա, նաև վարորդը մահացել են: Երկրորդ դեպքը տեղի է ունեցել նույնպես կիրակի վաղ առավոտյան՝ Մահարաշթրա նահանգում: Մումբայից Լատուր քաղաք ուղևորվող ավտոբուսը շրջվել է Բիդ շրջանի Դհանորա բնակավայրի մոտ: 9 մարդ զոհվել է, 12 հոգի՝ տուժել: Նախնական վարկածով՝ վարորդը գերազանցել է արագությունը վազանցի ժամանակ և կորցրել է մեքենայի կառավարումը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



