Փենս. Փարիզի համաձայնագրին միանալը ԱՄՆ-ին 6,5 մլն աշխատատեղից կզրկեր
INTERNATIONAL NEWSՓարիզի կլիմայի համաձայնագրին միանալը կհանգեցներ նրան, որ հաջորդ 25 տարում ԱՄՆ-ը 6,5 մլն աշխատատեղ կկորցներ: Այս մասին ասել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը՝ ելույթ ունենալով Միլուոկիում:
Նա հավաստիացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս համաձայնագրից դուրս գալու որոշումը կայացրել է հաշվի առնելով աշխատավորների շահերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Փենսի համոզմամբ՝ 3 մլն աշխատատեղի կորուստ կլիներ մշակող արդյունաբերության ոլորտում: Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, Չինաստանը եւ Հնդկաստանը գործնականում ոչ մի բան չէին կորցնի: ԱՄՆ առաջնորդի որոշումը պարզաբանելիս Փենսն ընդգծել է, որ այսպիսով Թրամփի համար «Փիթսբուրգը Փարիզից բարձր է», իսկ «Միլուոկին բարձր է Միլանից»:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



