Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Ինչպես սնվել և չգիրանալ․ 2 կանոն, 8 սկզբունք

LIFE

Առաջին կանոն՝ եթե ցանկանում եք նիհարել և ամրապնդել արդյունքը, ստիպված կլինեք ուտեստներ պատրաստել սովորել։ Կիսաֆաբրիկատները, պատրաստի ճաշերը, երշիկեղենն ու ապխտած մթերքները հավասարակշռված չեն սպիտակուցների, ճարպերի ու ածխաջրերի առումով, պարունակում են մեծ քանակությամբ շաքարավազ , աղ և տարբեր հավելանյութեր, որոնք դանդաղեցնում են նյութափոխանակությունը՝ նպաստելով օրգանիզմում թունավոր նյութերի առաջացմանը։ Երկրորդ կանոն՝ նիհարելու համար պետք է ուտել։ Այո, ուտել։ Կազմվածքը պահպանելու համար պետք է քաղցած չմնալ։ Սահմանափակումները հանգեցնում են խախտումների, օրգանիզմը պետք է ստանա իր բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր սննդանյութերն ու կալորիաները։ Սննդարար նախաճաշ Սննդաբանները միաձայն պնդում են, որ լիարժեք նախաճաշն օգնում է կանխել գիրացումը։ Այն ամեն, ինչ ուտում եք մինչև կեսօր, էներգիա է տալիս և ամբողջովին այրվում է։ Առավոտյան ապուրներ կերեք, ընկուզեղեն, չրեղեն, կաթնամթերք, մրգեր ու հատապտուղներ։ Վալսի ռիթմով Սնվեք մեկ, երկու, երեք հաշվով։ Մասնագետների կարծիքով օրական երեք անգամ սնվելը կատարյալ չափն է։ Այդպես հնարավոր է խուսափել քաղցից և որպես հետևանք՝ չափից շատ ուտելուց։ Մի վախեցեք ուտելու ռեժիմը փոխելուց։ Ճաշել կարելի է ինչպես կեսօրին, այնպես էլ ժամը երկուսին։ Ընթրել կարելի է ինչպես երեկոյան ժամը յոթին, այնպես էլ ժամը տասին, եթե պատրաստվում եք ուշ քնել (պետք է ուտել քնելուց առնվազն չորս ժամ առաջ)։ Կարևորն այդ երեքից ոչ մեկը բաց չթողնելն է։ Բուսական թելիկներ Ամեն անգամ սնվելիս հարկավոր է ուտել հում բանջարեղեն, ամբողջական ցորենից պատրաստված հաց, մակարոնեղեն, եփված կանաչ բանջարեղեն՝ լոբի, սպանախ, կաղամբ, բրոկոլի և այլն։ Այդ մթերքները լավացնում են մարսողությունը և օգնում վերահսկել քաշը։ Մի հրաժարվեք բարդ ածխաջրերից Ավելի լավ է հրաժարվել պարզ շաքարներից՝ քաղցրեղեն, թխվածքեղեն, իսկ այ բարդ ածխաջրերից՝ ոչ։ Չափավոր օգտագործման դեպքում դրանք էներգիա են տալիս։ Այնպես որ օրվա ընթացքում առանց անհանգստանալու կարող եք բրինձ, բլղուր, հնդկաձավար, լոբեղեն ու մրգեղեն ուտել։ Ճարպերը նաև օգտակար են Պետք չէ հրաժարվել նաև ճարպերից։ 9%­ոց կաթնաշոռն ավելի լավ է յուրացվում, քան ճարպազերծվածը։ Ձիթապտղի ձեթն օրգանիզմին անհրաժեշտ չհագեցած թթուներ է պարունակում, իսկ սերուցքային կարագն օգնում է լրացնել վիտամին E­ի և D­ի պակասը։ Պրոտեինը հիմք է Գերազանց կլինի, եթե յուրաքանչյուր անգամ ուտելի 70­100գր միս, ձուկ, ձու, կաթնամթերք օգտագործեք։ Դրանք սպիտակուցների աղբյուրներ են։ Սպիտակուցը երկար ժամանակ հագեցածության զգացում է հաղորդում, ինչն օգնում է կառավարել ախորժակը։ Ածխաջրերի հետ օգտագործելիս դանդաղեցնում է մարսողությունը՝ կառավարելով արյան մեջ շաքարի և ինսուլինի մակարդակը։ Վերջիվերջո սպիտակուցը մկանների կառուցման կարևոր նյութերից է։ Մարզվելիս այն մեծացնում է մկանային զանգվածը, դրա հետ միասին՝ օրվա ընթացքում այրվող կալորիաների քանակը։ Ջուր՝ ըստ պահանջի Օրական երկու լիտր ջուր խմելով օրգանիզմին օգնում եք ազատվել օրգանիզմում կուտակված վնասակար նյութերից։ Եթե մեկ բաժակ ջրին ավելացնեք 1­2 թեյի գդալ խնձորի քացախ, անանուխի կամ նեխուրի եփուկ, ապա կստանաք մի թուրմ, որը կակտիվացնի ճարպերի այրման պրոցեսները։ Անիսոնով թեյը կօգնի ազատվել փորի փքվածությունից։ Բանջարեղենային արգանակ Բանջարեղենային արգանակը լավացնում է նյութափոխանակությունը և կանխում է ճարպերի կուտակումը։ Այն պատրաստելը բավականին հեշտ է։ Կտրտեք գազարը, սոխը, նեխուրը, լոլիկն ու սխտորը, ավելացնելով նաև մաղադանոս, դափնու տերև և եփեք մարմանդ կրակի վրա։ Կարող եք խմել ճաշելու կամ ընթրելու ժամանակ։ 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California