Ռումինիայում մայր արջն ու նրա քոթոթները ստիպել են փակել 13-րդ դարի ամրոցը
INTERNATIONAL NEWSԳորշ մայր արջն ու նրա քոթոթները Ռումինիայի իշխանություններին ստիպել են փակել 13-րդ դարի ամրոցը, որտեղ ապրել է Վլադ Ցեպեշը («Կոմս Դրակուլան»): Նրանք մի քանի անգամ հայտնվել են ամրոց տանող արահետին:
The Associated Press-ը հայտնում է, որ Ռումինիայի կենտրոնում գտնվող լեռան գագաթին կառուցված դղյակ կարելի է հասնել միայն ոտքով: «Դղյակը փակ է այցելուների անվտանգության նկատառումներով»,- նշված է դղյակի կայքում: Նշենք, որ այն հանրահայտ տուրիստական վայր է:
Տեղի ոստիկանապետ Էմիլիան Դրագնեյի խոսքով՝ Շրջակա միջավայրի պահպանության նախարարության ներկայացուցիչները պատրաստվում են բռնել մայր արջին ու նրա երեք ձագերին եւ նրանց այլ վայր տեղափոխել, փոխանցում է «Ռոսիյսկայա Գազետան»:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



