Անգլիան՝ ֆուտբոլի աշխարհի երիտասարդական չեմպիոն
VIDEOՖուտբոլի Անգլիայի մինչեւ 20 տարեկանների հավաքականը նվաճել է Հարավային Կորեայում ավարտված աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը: Սուվոնում տեղի ունեցած եզրափակիչ խաղում անգլիացիները նվազագույն հաշվով առավելության են հասել Վենեսուելային Մ-20 հավաքականի նկատմամբ:
Միակ գոլը 35-րդ րոպեին խփել է «Էվերտոնի» հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինը: 74-րդ րոպեին վենեսուելացի Ադալբերտո Պենյարանդայի իրացրած 11 մետրանոցը հետ է մղել անգլիացիների դարպասապահ Ֆրեդերիկ Վուդմանը:
Անգլիայի հավաքականն առաջին անգամ է նվաճում մինչեւ 20 տարեկանների չեմպիոնի տիտղոսը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



