Ինչպե՞ս աչքերին նայելով հասկանալ, թե ինչ են մտածում ձեր մասին
PHOTOԱյո, այո, աչքերը հոգու հայելին են։ Իհարկե, ինքնատիրապետման եւ վերահսկողության պարագայում հնարավոր է թաքցնել իրական հույզերը։ Սակայն մարդիկ սովորաբար մոռանում են, որ աչքերը մատնում են իրենց։
Մարդու հայացքը, նույնիսկ այն, թե որ կողմից է այն ուղղված, կարող է հուշել, թե տվյալ պահին ինչ է մտածում մարդը։ Երբ մարդը ցանկանում է հաստատել իր սուտն ու գիտկացաբար ստում է, նա փորձում է պահել տեսողական շփումը։ Նա խորաթափանցորեն աչքերին է նայում։ Այս պարագայում պարզապես ցանկանում է հասկանալ՝ արդյոք հավատու՞մ եք իրեն։ Իսկ եթե մարդը խուճապի մեջ է եւ ցանկանում է այնպես ստել, որ այդ մասին բոլորը մոռանան, նա միանգամից շեղում է ձեր ուշադրությունը՝ իբր, գործով մեկ այլ սենյակ է գնում կամ սկսում թղթերը դասավորել եւ քթի տակ ինչ-որ բան մրթմրթալ։
Ի դեպ, երբեմն նման մարդը կարող է աչքերին նայել՝ աջակցություն ստանալու հույսով։ Նա կարող է նաեւ չստել, սակայն այնքան էլ վստահ չլինել իր իրավացիության հարցում։
Ստելիս մարդիկ հաճախ թարթում են աչքերը, քանի որ ստելը սթերս է։ Սակայն աչքերը թարթելը կարող է նաեւ նշանակել, որ զրույցի առարկան տվյալ մարդու համար հաճելի չէ կամ նրան ցավ է պատճառում։ Որքան քիչ է մարդը թարթում աչքերը, այնքան նա երջանիկ է տվյալ պահին։
Հարց տալիս ուշադրություն դարձրեք դրան պատասխանող մարդու աչքերին։ Որպես կանոն, եթե նա հայացքը շեղում է, նշանակում է՝ հիշում է, որպեսզի ճշմարտությունն ասի։ Այս պարագայում կարեւոր է, թե որ կողմ են նայում նրա աչքերը։ Ուսումնասիրեք հոգեբանների սխեման, որը ցույց է տալիս, թե ինչ է նշանակում աչքերի այս կամ այն շարժումը։