Թրամփը հետաձգել է իր այցը Բրիտանիա` բողոքի ցույցերից խուսափելու համար
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է Մեծ Բրիտանիա կատարելիք այցը` բրիտանացիների հնարավոր բողոքի ցույցերի պատճառով:
Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը` վկայակոչելով Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի խորհրդականին, որը ներկա է գտնվել երկու առաջնորդների հեռախոսազրույցի ժամանակ:
Վերջինիս խոսքով` ամերիկացի ղեկավարը նշել է, որ ուղևորությունը կհետաձգի այնքան ժամանակ, քանի դեռ չի ստանա բրիտանական հասարակության աջակցությունը:
Խորհրդականը հավելել է, որ Թրամփի հայտարարությունը զարմացրել է Մեյին:
Հիշեցնենք, որ ձմռանը բրիտանացիները խնդրագիր էին կազմել` պահանջելով արգելել Թրամփի այցը Միացյալ Թագավորություն: Այդպիսով, բրիտանացիներն իրենց դժգոհությունն են հայտնել ներգաղթյալների նկատմամբ Թրամփի վարած դաժան քաղաքականության դեմ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



