Norway Chess-2017. Լեւոն Արոնյանը Վլադիմիր Կրամնիկի հետ կիսում է երկրորդ տեղը
SPORTՆորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող շախմատային սուպերմրցաշարի 5-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ ոքի:
Հայաստանի հավաքականի առաջին համար Լեւոն Արոնյանը ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ ոչ ոքի խաղալուց հետո ունի 3 միավոր եւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ կիսում է երկրորդ տեղը՝ առաջատար Հիկարու Նակամուրային զիջելով կես միավոր:
Հունիսի 12-ին կայանալիք 6-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Կրամնիկի հետ:
Norway Chess-2017, 5-րդ տուր
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796) - Լեւոն Արոնյան (Հայաստան, 2793)՝ 0.5:0.5
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2781) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2808)՝ 0.5:0.5
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2786) - Ուեսլի Սո (ԱՄՆ, 2812)՝ 0.5:0.5
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2832) - Անիշ Գիրի (Հոլանդիա, 2771)՝ 0.5:0.5
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2808) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2785)՝ 0.5:0.5
Մրցաշարային դրությունը 5-րդ տուրից հետո. Նակամուրա՝ 3.5, Արոնյան, Կրամնիկ՝ 3-ական, Սո, Կարուանա, Կարյակին, Գիրի՝ 2.5-ական միավոր, Վաշյե-Լագրավ, Կարլսեն՝ 2-ական, Անանդ՝ 1.5 միավոր: