Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Գործակցությունը բխում է երկու երկրների շահերից. «Ռուսաստանի օրը» Հայաստանում նշանավորվեց տոնական համերգով

SOCIETY

Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 11-ին հրավիրվել էր «Ռուսաստանի օրվան» նվիրված տոնական համերգ: Բեմում ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության երգչախումբն էր, որը հայերեն երգեր նվիրեց հանդիսատեսին, ինչպես նաև՝ Ռուսաստանից ժամանած ՌԴ պաշտպանության նախարարության Ա.Վ Ալեքսանդրովի անվան Կարմիր դրոշի կրկնակի շքանշանակիր երգի և պարի ակադեմիական համույթը:

Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնատար անձինք, դեսպաններ, քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ: Համերգի բացմանը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների դաշնակցային բնույթը ևս մեկ անգամ կարևորեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:

Դեսպան Վոլինկինը շնորհակալություն հայտնեց ներկաներին և նշեց, որ Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը: «Այս տարի երկու պետությունները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Այս հոբելյանական թիվը բազմադարյա բարեկամական հարաբերությունների հիմք ունի, որը նպաստում է նոր նպատակների իրագործմանը բոլոր ոլորտներում: Վերջին 25 տարում կնքվել են ավելի քան 200 միջպետական պայմանագրեր: Երկու երկրները արդյունավետ աշխատում են Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում, ինչպես նաև համակարգված համագործակցում են այլ համաշխարահին հարթակներում: Բազմակողմանի համագործակցությունը բխում է երկու երկրների շահերից, որը ապահովում է երկրների անվտանգությունը և կայուն զարգացումը: Առանց չափազանցնելու կարելի է ասել, որ ներկայումս հայ-ռուսական հարաբերությունները դուրս են եկել նոր փուլ և շարունակվում են անդադար ընդլայնվել և խորանալ»,- ընդգծեց Վոլինկինը:

Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց «Ռուսաստանի օրվա» առթիվ և ընդգծեց, որ Հայաստանում միշտ ուրախ են եղբայրական պետության հաջողություններով: «Երկու երկրների հարաբերությունների հաստատումը նոր փուլ բացեց բազմադարյա բարեկամական համագործակցության պատմության մեջ: Եվ խախաղ, և դժվարին ժամանակները երկու ժողովուրդները հաղթահարել են միասին: Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Ռուսաստանի Դաշնության ջանքերի շնորհիվ 1994 թվականին կնքվեց կրակի դադարեցման համաձայնագիրը, որը հանգեցրեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր փուլի: Չնայած որ ադրբեջանական կողմը տարիներ շարունակ փորձում է տապալել այդ համաձայնագրի կետերի կատարումը, այդ թվում,  անցած տարվա ապրիլին նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական գործողություններով, Հայաստանը Ռուսաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ  ջանքեր է գործադրում տարածաշրջանի կայունացման և խաղաղ ճանապարհով հակամարտության լուծման համար»,- նշեց Նալբանդյանը:

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe