Խոշոր հրդեհ Նոր Գեղի գյուղում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 01։47-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Երեւանյան փողոցում գտնվող ֆաբրիկայի տանիքում։
Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երեւանյան փողոցի թիվ 221/5 հասցեում գտնվող «ԱԳՐՈԹԵՔԻՆ-ՎԵՍՏ» ՍՊԸ-ին պատկանող շինությունում (մոտ 1700 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:08-ին: Այրվել է տանիքի ծածկի ջրամեկուսիչ շերտը (մոտ 1700 քմ), պահեստավորված անասնակեր (մոտ 4000 հակ), կուտակած փայտ (մոտ 1 խ.) եւ 1 խոտաղաց սարքավորում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



