Microsoft-ը ներկայացրել Է աշխարհում ամենահզոր խաղային կոնսոլը
INTERNATIONAL NEWSE3 ցուցահանդեսի շրջանակներում Microsoft ընկերությունն անցկացրել Է մամուլի ասուլիս, որտեղ ներկայացրել Է Xbox One X նոր կոնսոլը: Ավելի վաղ այն հայտնի Էր Project Scorpio կոդային անվամբ եւ դարձել Է ամենահզոր կցուրդը շուկայում:
Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ կոնսոլը կարող Է խաղերը գործարկել 4K լուծաչափով եւ 60 fps կադր հաճախությամբ՝ գրաֆիկական քարտի՝ վեց տերաֆլոպս հզորության շնորհիվ: Համեմատության համար նշենք, որ PS4 Pro-ի արտադրողականությունը կազմում Է 4,2 տերաֆլոպս: Բացի դրանից, Xbox One X-ը Microsoft-ի ամենակոմպակտ կցուրդն Է: Այն համատեղելի կլինի Xbox One S-ի համար մատչելի բոլոր աքսեսուարների հետ:
Xbox One S-ը վաճառքի կհանվի 2017 թվականի նոյեմբերի 7-ին 500 դոլար գնով:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



