Քեթի Փերին խոստովանել է, որ մտածել է ինքնասպանության մասին
PHOTOՎերջերս երգչուհի Քեթի Փերին Witness կոչվող նոր ալբոմ է թողարկել: Քեթիի կյանքում մեծ փոփոխություններ են կատարվում և նա որոշել է պատմել դրանց մասին երկրպագուներին:
Peopletalk-ը գրում է, որ չորս օր շարունակ Քեթին YouTube-ի իր էջում ուղիղ եթերով ցույց էր տալիս, թե ինչպես է ապրում: Երկրպագուները հնարավորություն ունեին տեսնել, թե ինչպես է երգչուհին յոգայով զբաղվում, որ ժամին է քնում ու նույնիսկ ականատես լինել հոգեբանի հետ խոսակցությանը:
Հոգեբանը հարցրել է անցյալի, ալկոհոլային կախվածության ու ընտանիքի հետ հարաբերությունների մասին ու Քեթին սկսել է արտասվել: Նա խոստովանել է, որ կյանքի դժվարին պահերին բազմիցս մտածել է ինքնասպանության մասին:
«Այն, ինչ ես հիմա ցանկանում եմ, պարզապես սիրված լինելն է»- ասել է Քեթին:
Հիշեցնենք, որ վերջերս նա բաժանվել է դերասան Օռլանդո Բլումից: Ավելի ուշ դերասանը նշել է, որ այժմ նրանք պարզապես ընկերներ են: