Հայկ Մարտիրոսյանը Եվրոպայի շախմատի անհատական առաջնության մինչև 18 տարեկան մասնակիցների մեջ ցույց է տվել լավագույն արդյունքը
SPORTՄինսկում ավարտված Եվրոպայի շախմատի առաջնությունում, բացի հիմնական մրցանակներից, սահմանված են եղել մի շարք հատուկ մրցանակներ՝ լավագույն արդյունքներ ցուցադրած վետերան, կին և մինչև 18 տարեկան պատանիների համար:
Մինչև 18 տարեկանների մեջ լավագույն արդյունքը ցույց են տվել 7.5-ական միավոր վաստակած Հայկ Մարտիրոսյանը և Արամ Հակոբյանը: Ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ Մարտիրոսյանի արդյունքը ճանաչվել է լավագույնը, իսկ Հակոբյանինը՝ երկրորդը: 7 միավոր վաստակած Կիրիլ Շևչենկոն եզրափակել է 18 տարեկանների լավագույն եռյակը: Կանանց մեջ լավագույն արդյունքը ցույց է տվել Էլիզաբեթ Պաետցը, իսկ վետերանների մեջ՝ Զուրաբ Ստուրուան:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



