Երվանդ Զախարյանը Երևանում առաջնահերթ է համարում ստորգետնյա կոմունիկացիաների և տրանսպորտի խնդիրների լուծումը
SOCIETYԵրևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը հավատում է, որ քաղաքապետի պաշտոնում Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ընթացքում լուծում կստանան երևանցիներին հուզող բոլոր խնդիրները: Հունիսի 12-ին Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում Երվանդ Զախարյանն ընդգծեց, որ հավատում է Տարոն Մարգարյանին:
Նա նշեց, որ Երևանի քաղաքապետի պաշտոնում իր պաշտոնավարումից հետո մայրաքաղաքն ավելի բարեկարգ է դարձել, սակայն դեռ կան առաջնահերթ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: «Առաջնահերթ խնդիրներ են ստորգետնյա կոմունիկացիաների, ճանապարհային հանգույցների, ինչպես նաև տրանսպորտի խնդիրները»,- ընդգծեց Զախարյանը:
Հարցին, թե ինչո՞վ է զբաղվում, նա պատասխանեց, որ այս պահին հանգստանում է:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



