Գերմանիայում ձերբակալել են «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի չորս ենթադրյալ մասնակիցների
INTERNATIONAL NEWSԳերմանիայում, ինչպես ենթադրվում Է, ձերբակալել են «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման չորս զինյալների: Այդ մասին հայտնել Է NDR հեռուստաալիքը՝ վկայակոչելով գլխավոր դատախազությանը: 39-ից 51 տարեկան տղամարդկանց բռնել են Լյուբեկում եւ Գերմանիայի հյուսիսի Հարբուրգի օկրուգում. գործողությանը մասնակցել են միանգամից երեք դաշնային երկրամասերի Ստորին Սաքսոնիայի, Շլեզվիգ-Հոլշթեյնի եւ Համբուրգի ոստիկանները: Կասկածյալների բնակարանները խուզարկվել են:
Բերման ենթարկվածները կասկածվում են այն բանում, որ 2012 թվականի նոյեմբերին նրանք հարել են «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորմանը եւ զինյալների կողմում մասնակցել Սիրիայում ընթացող ռազմական գործողություններին: Հունիսի 13-ին որոշում կընդունվի նրանց ձերբակալման մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



