Yerevan, 02.May.2026,
00
:
00
BREAKING


Մամեդյարովը շանտաժում է Մինսկի խմբի համանախագահներին

BLOG

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում գտնվող Էստոնիյաի արտգործնախարար Սվեն Միքսերի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանկ լրագրողների խնդրանքով անդրադարձել է նաև Արցախյան խնդրի շուրջ ընթացող բանակցություններին... "Փաստաթուղթը,որի շուրջ ընթանում են բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ մնում է նույնը...Նրա վրա աշխատանք է տարվել ՌԴ-ի,Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ...Այդ փաստաթուղթը հիմնականն է,որ դրված է բանակցությունների սեղանին...Ես չեմ կարող ասել,թե ինչ առաջարկություններով են Բաքու ժամանելու համանախագահները,որոնք հիմա գտնվում են Հաստանում...Տեսնենք ինչ մեսիջներով են նրանք Հայաստանից գալու Բաքու...Ադրբեջանը կողմնակից է Ղարաբաղյան հակամարտության շուրջ սուբստատիվ բանակցություններ սկսելուն...Ստատուս-քվոն պետք է փոխվի,քանի որ մենք բոլորս գիտենք,թե ինչ հետևանքներ է դա ունենալու նրա պահպանման դեպքում",-հայտարարել է Մամեդյարովը...

Նախ,մինչև հիմա ոչ ոք չէր նշել ինչ-որ սանկտ- պետերբուրգյան փաստաթղթի մասին,որի շուրջ ընթանում են բանակցությունները...Մինչ այժմ,Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ,նշվում էր,որ հիմնականում քննարկվել են զինադադարի խախտման մեղավորների բացայահտման մեղանիզմների ներդրման մասին...Սակայն հիմա,Մամեդյարովը նոր փաստաթղթի մասին է խոսում...ՀՀ-ն և Մինսկի խմբի համանախագահները միշտ հայտարարել են,որ բանակցությունները ընթանում են "Մադրիդյան թարմացված սկզբունքներ" կոչված փաստաթղթի շուրջ,որին պաշտոնական Բաքվում բավական բացասաբար են վերաբերվում և երբևիցե չեն թաքցրել այն...Մամեդյարովի հայտարարության մեջ ևս մի տարօրինակ շեշտադրում կա...Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հատուկ նշում է,որ բանակցություններն իբրև թե ընթանում են մի փաստաթղթի շուրջ,որը կազմվել է ՌԴ-ի,Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունների ժամանակ..Այսինքն,Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն և Ֆրանսիան այդ փաստաթղթի կազմմանը չեն մասնակցել...Մամեդյարովի խոսքերից այդպես կարելի է հասկանալ...Իսկ վերջում Մամեդյարովը կրկին անցել է իր հին "երգին",ըստ որի հակամարտությունը պետք է լուծվի Բաքվին ձեռնտու փուլային տարբերակով,որը բացարձակ ձեռնտու չէ հայկական կողմերին...Իսկ վերջում,1994-ին Արցախյան գոյամարտում պարտված Բաքվի ներկայացուցիչը տարրական շանտաժի է դիմում և սպառնում թե՛ հայկական կողմերին,թե՛ Մինսկի խմբի համանախագահներին,որ եթե իր ուզածին չհասնի,ապա չի բացառում,որ նոր պատերազմ կսանձազերծի...
Պաշտոնական Երևանին և Ստեփանակերտին կրկին մնում է բացահայտել Մամեդյարովի հերթանակ ապատեղեկատվությունը բանակցությունների վերաբերյալ,ինչպես նաև համապատասխան արձագանքը Բաքվից հնչող շանտաժներին...Երևանը պետք է հասկացնի միջնորդներին և Բաքվի բացահայտ և ծածուկ հովանավորներին,որ Իլհամ Ալիևի նոր արկածախնդրության դեպքում հայկական կողմերի պատասխանը կլինի շատ ցավոտ և դաժան,որ դրանից կտուժի ոչ միայն Բաքուն,այլև ադրբեջանական նավթի և գազի ոլորտներում ահռելի ներդրումներ արած երկրները...

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank