Գերմանիան հսկողություն է սահմանել սահմաններին՝ Համբուրգում անցկացվելիք G20-ի գագաթնաժողովի կապակցությամբ
INTERNATIONAL NEWSԳերմանիայի կառավարությունն այսօր հսկողություն է սահմանել երկրի սահմաններին՝ Համբուրգում հուլիսի 7-8-ին կայանալիք G20-ի գագաթնաժողովի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Ria.ru-ն` գերմանական ԶԼՄ-ներին հղումով:
Նշվում է, որ սահմաններին ստուգումներն իրականացվում են երկիր իրավախախտների և հանցագործների մուտքը կանխելու նպատակով: Հսկողությունը գործելու է մինչև հուլիսի 11-ը:
«Գագաթնաժողովի անվտանգությունն ինձ համար առաջնահերթություն է»,- նշել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



