Վթար Աղին-Ջրափի ավտոճանապարհին
SOCIETYՀունիսի 12-ին, ժամը 16։21-ին ահազանգ է ստացվել, որ Աղին-Ջրափի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes S600» մակնիշի 61 SX 001 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1984 թ. ծնված Հ. Խ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 5 մ սահել դեպի մոտակա ձորակը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Հ. Խ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



