Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ ԱԺ խորհրդի նիստը երեք որոշում է ընդունել

POLITICS

 ՀՀ Ազգային ժողովի խորհրդի հունիսի 12-ին կայացած նիստը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Նիստի օրակարգում ընգրկված են եղել «ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների օրինակելի աշխատակարգը սահմանելու մասին», «ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների հերթական նիստերի ժամկետացանկը սահմանելու մասին» եւ «ՀՀ ԱԺ աշխատակազմի կառուցվածքը եւ կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ խորհրդի որոշումների նախագծերը, որոնք քննարկումների արդյունքում հաստատվել են ԱԺ խորհրդի անդամների կողմից:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ - քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը ներկայացրել է «ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների օրինակելի աշխատակարգը սահմանելու մասին» ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագիծը, որը վերաբերում է մշտական հանձնաժողովների լիազորությունների իրականացմանը, հերթական եւ արտահերթ նիստերի անցկացման կարգին, նիստը նախագահողի լիազորություններին, հանձնաժողովի նիստում հարցերի քննարկման հերթականությանը եւ հանձնաժողովների աշխատանքային գործունեությանը վերաբերող այլ հարցերի:

Պարոն Սողոմոնյանը մանրամասնել է նաեւ «ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների հերթական նիստերի ժամկետացանկը սահմանելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագծով նախատեսվող դրույթները. հստակ սահմանվում են հանձնաժողովների նիստերի հրավիրման օրերը եւ ժամերը:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ ԱԺ աշխատակազմի կառուցվածքը եւ կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագիծը, որով սահմանվում են աշխատակազմի հիմնական խնդիրները, գործառույթները, կառուցվածքը եւ կառավարումը, հայեցողական պաշտոնյաների, պետական ծառայողների եւ մյուս աշխատողների իրավական վիճակը եւ հիմնական գործառույթները, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավական վիճակն ու հիմնական գործառույթները եւ այլ դրույթներ: Պարոն Սաղաթելյանը նշել է, որ այս փուլում առաջարկվում են կառուցվածքային որոշ փոփոխություններ, որոնք առաջիկայում լինելու են շարունակական: Այս համատեքստում նա խոսել է նաեւ ԱԺ աշխատակազմում իրականացվելիք կադրային քաղաքականության եւ աշխատակազմի օպտիմալացման վերաբերյալ: ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ փոփոխությունների նպատակն ԱԺ աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելն ու աշխատակազմն արհեստավարժ մասնագետներով համալրելն է:

ՀՀ ԱԺ խորհրդի անդամները մի շարք բովանդակային եւ խմբագրական առաջարկներ են ներկայացրել:

ԱԺ խորհրդի անդամների որոշմամբ արտահերթ կարգով քննարկվել եւ հաստատվել է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների կազմը:

Նիստի ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ ստեղծվելու է էլեկտրոնային կառավարման համակարգ, որը հնարավորություն կտա պատգամավորի աշխատասենյակի եւ դահլիճի համակարգիչները միացնելով իրար` ունենալ աշխատանքային մեկ ընդհանուր հարթակ: Պարոն Բաբլոյանը նշել է, որ էլեկտրոնային կառավարման համակարգի շնորհիվ պատգամավորները նիստերի դահլիճում օրենսդրական նախաձեռնություններին կարող են ծանոթանալ էլեկտրոնային եղանակով»: 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank