Ընկերների միջազգային օրը՝ «Հույսի կամուրջ» ՀԿ Նոյեմբերյանի մասնաճյուղում (ֆոտոշարք)
PHOTOՀունիսի 9-ին Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «Հույսի կամուրջ» ՀԿ Նոյեմբերյանի մասնաճյուղի նախաձեռնած՝ «Ինքս Իմ մասին» խորագրով մանկապատանեկան թատերական փառատոնի ամփոփիչ միջոցառումը՝ նվիրված ընկերների միջազգային օրվան։
Փառատոնի նպատակն էր նպաստել հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանը եւ նրանց կարողությունների ու հնարավորությունների նկատմամբ հասարակական դրական վերաբերմունքի ձևավորմանը:
Փառատոնին մասնակցում էին Ջուջևանի միջնակարգ դպրոցի թատերախումբը և «Հույսի կամուրջ» ՀԿ թատերախմբի սաները։
Լեփ-լեցուն դահլիճում մասնակից թատերախմբերը իրենց բեմադրությամբ մեկ անգամ ևս ընդգծեցին, որ սերը ամեն ինչի սկիզբն է, և առանց նրա չկա ոչինչ, որ իսկական ընկերության հիմքում սերն է ու նվիրումը:
Սիրանուշ Ամիրաղյան
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



