Հարավային Կորեայի նախագահն առաջարկել է Հյուսիսային Կորեայի հետ անցկացնել ֆուտբոլի աշխարհի առաջնություն
SPORTՀարավային Կորեայի նոր նախագահ Մուն Չժե Ինն առաջարկել է 2030թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնել Հյուսիսային Կորեայի, Չինաստանի, Ճապոնիայի եւ Թայվանի հետ համատեղ: Այդ մտահղացման մասին նա Սեուլում պատմել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին:
«Եթե մեր հարեւան երկրները կարողանային մեզ հետ միասին անցկացնել ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, ապա դա կնպաստեր Հարավային եւ Հյուսիսային Կորեաների եւ Հյուսիս-արեւելյան Ասիայի երկրների միջեւ խաղաղության հաստատմանը: Կցանկանայի, որ ՖԻՖԱ-ի նախագահը շահագրգռված լիներ այս ծրագրի իրագործման հարցում»,- Հարավային Կորեայի նախագահի խոսքը մեջբերում է BBC-ն:
Հիշեցնենք, որ Հարավային Կորեան Ճապոնիայի հետ անցկացրել է 2002թ. աշխարհի առաջնությունը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



