Ճամբարակում տրակտոր է շրջվել. Երեք մարդ վիրավորվել է
SOCIETYՀունիսի 12-ին, ժամը 16:46-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Սարալանջ փողոցի վերջնամասում գտնվող դաշտավայրում տեղի է ունեցել ՃՏՊ, կա 3 տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ МТЗ-82 «Беларус» մակնիշի տրակտորը (վարորդ՝ Ա. Մ.) դուրս է եկել դաշտամիջյան ճանապարհից և կողաշրջվել։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդ՝ 1996 թ. ծնված Ա. Մ.-ը և ուղևոր՝ 1955 թ. ծնված Ս. Բ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել տրակտորից, իսկ ժամը 17:07-ին փրկարարները դուրս են բերել ուղևոր՝ 1999 թ. ծնված Ա. Ղ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Տուժածները հոսպիտալացվել են Ճամբարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



