Արոնյանը նորվեգական մրցաշարի 6-րդ տուրում պարտության է մատնել Վլադիմիր Կրամնիկին
SPORTՆորվեգական Ստավանգերում ընթացող շախմատի սուպերմրցաշարում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 6-րդ տուրում սպիտակներով հաղթանակ է տարել Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կրամնիկը հանձնվել է 34-րդ քայլին:
Այս տուրում Մագնուս Կառլսենը ոչ-ոքի է խաղել Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:
Արոնյանը 6 պարտիայից հետո ունի 4 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Վաղը մրցաշարում հանգստյան օր է, իսկ չորեքշաբթի օրը Արոնյանը կհանդիպի Սերգեյ Կարյակինին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



