Աբովյանում գազի բալոնից արտահոսքի պատճառով հրդեհ է բռնկվել
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 12-ին, ժամը 17:09-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 74 շենքի բնակարաններից մեկում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ բռնկումով:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:25-ին, մարվել՝ 17:30-ին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, այրվել է խոհանոցի պատերի գիպսակարտոնե երեսպատումը (մոտ 25 քմ) և հյուրասենյակի գույքը՝ մասամբ։
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...



