Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ են պատմում վախերը ձեր մասին

LIFE

Մեզնից յուրաքանչյուրն իր վախերն ունի։ Cluber.com.ua-ը գրում է, որ ֆոբիաները հաճախ արձագանք են կյանքի այս կամ այն իրավիճակին։ Հոգեբանները պատմել են, թե ինչի մասին են վկայում մեր վախերը։

Վախ մթությունից՝ նիկտոֆոբիա։ Ուրախ եք, լավատես, դասվում եք վառ երևակայություն ունեցող անձանց շարքին։ Ստեղծագործ եք, բազմաշնորհ։ Հնարավոր է՝ հենց այդ պատճառով է ձեզ այդքան դուր գալիս ուշադրության կենտրոնում լինելը։ Մթության մեջ ոչինչ տեսանելի չէ, այդ պատճառով էլ ձեր ուղեղը սկսում է սարսափներ «նկարել»։ Երևակայությունը ճիշտ ուղու վրա դրեք՝ գրականություն, նկարչություն և այլն։

Վախ հանրային ելույթից՝ լոգոֆոբիա։ Մի փոքր փակ մարդ եք, ով հանգիստ և միայնություն է սիրում։ Հաճախ եք խորասուզվում սեփական մտքերի մեջ և ամենից բարձր գնահատում եք իսկական ընկերությունը։ Հարկավոր չէ փակվել ինքներդ ձեր մեջ և մտածել վատ բաների մասին։ Բոլորն էլ սխալներ են թույլ տալիս։

Վախ օձից՝ օֆիդիոֆոբիա։ Ձեզ վստահությամբ կարելի է լավ ընկեր համարել։ Երբեք միայնակ չեք թողնի դժվար իրավիճակներում և պատրաստ եք ցանկացած իրավիճակում օգնության ձեռք մեկնել։ Ձեր վախը գենետիկորեն ունեն գրեթե բոլոր, այն հարկավոր է ապրելու համար։ Այդ պատճառով էլ դրանից ազատվելու համար սթափ գնահատեք իրավիճակը։ Իրականում կա՞ն վախենալու պատճառներ։

Վախ արյունից՝ հեմոֆոբիա։ Ուշադիր եք ձեր արտաքինի և առողջության նկատմամբ։ Միշտ ուշադրություն եք դարձնում ճիշտ սննդին, սպորտին և ֆիզիկական աշխատանքին, ինքնազարգացմանը։ Հնարավոր է՝ մանուկ հասակում լուրջ վնասվածք եք ստացել, ինչը հանգեցրել է ֆոբիայի առաջացմանը։ Դրանից ազատվելու համար հարկավոր է զարգացնել ուժը, նպատակասլացությունն ու դատողությունը։

Վախ սարդերից՝ արախնոֆոբիա։ Այս վախը հատուկ է լիդերներին, ովքեր կարող են մոտիվացնել մարդկանց, նրանց տանել իրենց ետևից։ Հաջողակ եք։ Ընտանիքում վերջին խոսքը ձերն է։ Դա, իհարկե, վատ չէ, բայց վախը հաղթահարելու համար հարկավոր է «հանել թագը» և մյուսներին ձայնի իրավունք տալ։ Բավական է ամեն ինչ ինքներդ անեք։ Սովորեք թուլանալ։

Վախ կեղտից ու միկրոբներից՝ միզոֆոբիա։ Հանգիստ և կարգապահ եք։ Միակ բանը, որ կարող է ստիպել նյարդայնանալ, անկարգությունն է։ Անփոխարինելի աշխատակից եք, քանի որ կարողանում եք ուշադրություն դարձնել մանրուքներին։ Ձեզ հարգում են, իսկ աշխատակիցները երբեմն նախանձով են լցվում ձեր հաջողությունների նկատմամբ։ Շատ զգացմունքային եք և բռնկուն։ Այդ պատճառով հարկավոր է շուրջը հանգստության ու բարության մթնոլորտ ստեղծել։ Մի մոռացեք ղեկավարել սեփական զգացմունքները։

Վախ՝ ծաղրածուներից՝ կոուլրոֆոբիա։ Չափազանց կտրուկ եք, ով չի վախենում ճշմարտությունն ասել՝ նայելով մարդու աչքերին։ Երբեմն ամաչում եք սեփական բառերից։ Ամեն դեպքում մտերիմներից նմանատիպ պարզություն և անկեղծություն եք սպասում։ Հարկավոր է մտածել՝ արդյոք ճի՞շտ է բոլորին մատնացույց անել նրանց սխալներն ու թերությունները։ Միգուցե հարկավոր է դուրս գալ դատավորի դերից։

Վախ բարձրությունից՝ ակրոֆոբիա։ Բարդ մարդ եք. սա կարելի է ասել վստահությամբ։ Բաց եք նոր ծանոթությունների համար և սիրում եք հարստացնել կենսափորձը, բայց անհայտ ամեն բան վախեցնում է ձեզ։ Դա է պատճառը, որ միանման իրավիճակներում կարող եք ձեզ տարբեր կերպ դրսևորել։ Բարձրությունից շատերն են վախենում, սակայն կարելի է գլուխ հանել դրանից։ Աշխատեք սառնասիրտ լինել։ Երբ տրամաբանությունը գերակայի զգացմունքներին, վախը կանհետանա։

Վախ ամբոխից՝ դեմոֆոբիա։ Չեք սիրում, երբ խախտում են անձնական տարածության սահմանները։ Ձեզ հարմար է ցանկացած վայրում, միայն թե մարդիկ, որքան հնարավոր է՝ քիչ լինեն։ Չեք սիրում կոնֆլիկտի մեջ մտնել և խորհուրդներ լսել։ Սովոր եք բոլոր որոշումներն ինքնուրույն կայացնել։ Սեփական վախը հաղթահարելու համար հարկավոր է սովորել վստահել մյուսներին։ Պարտադիր չէ բոլորին. գոնե ամենաարժանիներին։ Բացեք հոգին զրուցակցի առաջ և փորձեք ընդհանրություններ և ոչ թե՝ տարբերություններ գտնել։

Վախ միայնությունից՝ մոնոֆոբիա։ Ողջ հոգով սիրում եք երեկույթներ, շփում և մեծ շրջապատ։ Ազատ ժամանակն ուրախ անցկացնելու հնարավորությունը ոչ մի դեպքում բաց չեք թողնի։ Ուշադրության կենտրոնում գտնվելը ձեզ համար պարզապես անհրաժեշտություն է։ Եթե կողքին չկա սիրելի մարդ, սկսում եք կարծել, որ ձեզ հետ ինչ-որ բան այն չէ։ Սովորեք առաջին հերթին՝ ինքներդ ձեզ ուշադություն դարձնել։ Հոբբի գտեք, սկսեք ճանաչել ձեր ներաշխարհը։ Աշխատանքն ինքներդ ձեզ վրա կարող է հրաշալի բուժում լինել։ 

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns