Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Ամենակատարյալ կանանց եռյակն՝ ըստ կենդանակերպի նշանների

LIFE

Ցուլ

Սա պարզապես կին չէ՝ սա սուպեր-կին է, որի մեջ ներառված է այն ամենն, ինչը կարող է պարգևել մայր-բնությունը։ Գեղեցիկ, սլացիկ, միշտ թարմ և գայթակղիչ, հանգիստ հայացքով, փափուկ ձայնով և չափված շարժուձևով այս կինը ամենահաճելի զգացումներն է առաջացնում։ Նրա ներկայությունը հաճելի է և հանգստացնող։ Նա համբերատար ունկնդիր է, նուրբ զրուցակից, որն օժտված է խելամտությամբ և երբեք ուրիշներին նկատմամբ կտրուկ և կոպիտ արտահայտություններ թույլ չի տա։ Ունենալով հոտառության գերազանց զգացում՝ նա կարողանում կոսմետիկայի և օծանելիքի լավ ընտրություն կատարել։ Որպես կանոն՝ չի ծխում։

Ցուլ կանայք ցանկացած տղամարդու երազանք են։ Նրանք կյանքի հրաշալի ուղեկիցներ են, հարգում են իրենց տղամարդուն՝ չպահանջելով զբաղեցնել առաջատար դիրքերն ընտանիքում։ Ցուլ-կինը կյանքի իր առաքելությունն է համարում երկրորդ կեսին ամուր հենարան ծառայելն ու լավ մայր լինելը։

Այս նշանի  ներկայացուցիչները լավ տնտեսուհիներ են։ Ցուլերի տանը միշտ կատարյալ մաքրություն է տիրում, ինտերիերը գեղեցիկ է և ստեղծված է ճաշակով։ Տունը հարմարավետ է և լի է ծաղիկներով։ Այս կանայք խնայող են և տնտեսող, սակայն, չնայած դրան, տանը միշտ ամեն բան կա։ Այս կանանց տան դռները միշը բաց են ընկերների համար, որոնք կարժանանան ջերմ ընդունելության, համեղ ճաշատեսակների և հաճելի ժամանակ կանցկացնեն ընտանեկան ջերմ մթնոլորտում։ Ցուլի կյանքում մեծ տեղ են զբաղեցնում երեխաները։ Ցուլ-մայրն իր ողջ ազատ ժամանակը, սերը և քնքշությունը կտրամադրի երեխաներին։

Կարիճ

Այս կանայք գեղեցիկ են, ինքնավստահ, գայթակղիչ, խորհրդավոր, քաջ, կրքոտ, վճռական, համառ։ 
Որպես կանոն՝ Կարիճը բազմաթիվ փորձություններ է անցնում, սական նրան բարդ է կոտրել՝ շնորհիվ ֆիզիկական և հոգևոր հսկա ներուժի։ Եթե, սակայն, Կարիճների կյանքում պարտություն է տեղի ունենում, այս կանայք չեն հանձնվում, հուսահատ չեն լինում, չեն կորցնում նախկին ոգևորությունը և շատ արագ վերականգնվում են, քանի որ Կարիճ-կնոջ սիրտն անընդմեջ լցվում է ցանկություններով, նա միշտ վառ զգացողությունների կարիքն ունի։

Կարիճի տանը անբիծ մաքրություն է տիրում, կյանքն այնտեղ կարգավորված է, իսկ ինտերիերն այնպես է ստեղծված, որ տանտիրունու բարձր ճաշակը և սերը իր բնակարանի նկատմամբ ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել։ Այս նշանի ներքո ծնված կանայք  լավ մայրեր են, որոնք մի կողմից զարգացնում են երեխաների կամքը, կենսունակությունը, պատրաստում են կյանքի բարդություններին, իսկ մյուս կողմից՝ բարենպաստ պայմաններ են ստեղծում  իրենց երեխաների տաղանդներն ու դրսևորումները բացահայտելու և արտահայտելու համար։  Կարիճները մարդու էության մեծ գիտակներ են և այդ հատկությունը օգտագործում են իրենց երեխաներին դաստիարակության ընթացքում։ Այս նշանի տակ ծնված մայրերը օգնում են իրենց երեխաներին  լուծել դժվար խնդիրները, վերլուծել բարդ իրավիճակները, ընտրել արժանի ընկերների և միշտ լավ խորհուրդներ են տալիս։ 

Ջրհոս

Ջրհոսի նշանի տակ ծնված կանանց բնությունը պարգևել  է սրամտություն, հմայք, շքեղություն, սլացիկություն։

Նրանք օժտված են վառ, աներևակայելի արտաքինով և շրջապատում հաճախ լինում են եթե ոչ ամենագեղեցիկը, ապա ամենահետաքրքիրը։ Նրանց հատուկ է անսովոր հանդերձանքը․ կարող են հագնել և տատիկի պահարանից հանած հին զգեստը, և նորաձևության վերջին ճիչերից ինչ-որ բան․․․ Նույն ծայրահեղությունները նկատվում են նաև սանրվածքներում։ Համարվում է, որ Ջրհոսները պայծառատեսության շնորհ ունեն։

Բոլորը չէ, որ կարող են հասկանալ, թե ինչու է Ջրհոսն այս կամ այն քայլն անում,  կամ այսպես մտածում։ Այս կնոջ ներաշխարհին մոտենալու համար մարդը պետք է վաղվա օրով ապրի։
Դեպի ապագա ձգտումները բացարձակ չեն խանգարում Ջրհոս կանանց աշխարհին վարդագույն ակնոցների ներքո նայել, երբեմն ծուլանալ և միևնույն ժամանակ բարեխղճորեն աշխատել։ Եթե ոչ ամենը, ապա բազմաթիվ բաներ Ջրհոսները կարող են ստեղծել սեփական ձեռքերով։ Միակ բանը, որը խանգարում է նրանց, խիստ կարգապահությունն է։ Այս նշանի ներկայացուցիչներին բնորոշ փայլն ու շքեղությունը արտահայտվում է նույնիսկ ամենաչնչին, աննշան գործում։

Ջրհոսները տարբերվում են ծայրահեղ դիմացկունությամբ, իսկ խանդն իրենց աչքերում նախապաշարմունք է հանդիսանում։ Այս կանայք սիրում են իրենց տղամարդկանց ոչ թե նյութական ապահովության համար կամ կարիերայի վերելքի, այլև հավատարմության, բարության, ընկերասիրության համար։ Այս կանայք տեսնում են իրենց ընտրյալների ապագան և օգնում են օգտագործել բնությունից տրված ներուժը։ Ջրհոսները երբեք չեն լրտեսի իրենց ամուսիններն, սակայն դավաճանությունը երբեք չեն ների։

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns