Մարտակերտի շրջանում սկսվել է աշնանացան գարու բերքահավաքը
SOCIETYՄարտակերտի շրջանի հարթավայրային գոտում սկսվել է աշնանացան գարու բերքահավաքը: Աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով հունիսի 8–ին շրջվարչակազմի աշխատակազմի ԳՀՀ բաժնի վարիչ Կարեն Հովհաննիսյանի և բաժնի առաջատար մասնագետ–գյուղատնտես Անդրանիկ Միրզոյանի հետ եղանք շրջանի Հայկաջուր և Ճանկաթաղ համայնքների 2–րդ հատվածի գարու ցանքատարածքներում:
Բոլոր ցանքատարածքներում կատարվում էր գարու բերքահավաք: Բերքահավաքը կատարվում էր ըստ ժամանակացույցի և պատշաճ մակարդակով:
Ինչպես նշեց ԳՀՀ բաժնի վարիչը՝ դեռևս մայիսի կեսերից շրջանը պատրաստ է եղել 2017 թվականի բերքի տակ ցանված աշնանացանի բերքահավաքին, այսինքն՝ կատարվել են անհրաժեշտ հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումները: Շրջանի դաշտային հենակետերում կան հրշեջ փրկարար խմբեր:
Այս տարվա բերքի տակ շրջանում ընդհանուր ցանված 1009,64 հա աշնանացան գարուց հնձվել է 209 հա, որից ստացվել է 490 տոննա բերք՝ 23,4 ց/հա միջին բերքատվությամբ:
Հաշվի առնելով շրջանի հարթավայրային գոտու գարու ցանքատարածքների քանակը, այժմ բերքահավաքին կենտրոնացված գրաֆիկով մասնակցում են 10 կոմբայններ: Կարեն Հովհաննիսյանը նշեց նաև, որ բերքահավաքին ընդհանուր մասնակցող 22 մեխանիզատոր–կոմբայնավարների հետ նախօրոք անց է կացվել սեմինար–խորհրդակցություն, ճշտվել է կոմբայնների՝ բերքահավաքին մասնակցելու պատրաստվածության մակարդակը, որոշներն օգտվել են կառավարության կողմից տրված փոխհատուցման գումարներից՝ սեզոնային վերանորոգումն ավարտելու նպատակով:
Իսկ շրջանում կատարված 2993,36 հա աշնանացան ցորենի բերքահավաքը կսկսվի հունիսի 25–ից հետո: Մեր այցելության ժամանակ շրջայց կատարեցինք նաև հարթավայրային գոտու գարնանացան ցանքատարածքներում: Եղանք գարնանացան մշակաբույսերի դաշտերում՝ եգիպտացորենի, ցորենի, գարու, արևածաղկի և այլն:
«Շրջանում բերքահավաքն ընթանում է բնականոն հունով ու, կարելի է ասել, անթերի, առանց խոչընդոտների և հուսով ենք, որ բարեհաջող կավարտենք աշխատանքները»,– ասաց Կարեն Հովհաննիսյանը:
Նշենք նաև, որ շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում են շրջանի գյուղատնտեսական աշխատանքները՝ սկսած հակահրդեհային միջոցառումներից մինչև բերքահավաքի անկորուստ կազմակերպումը, ինչպես գարու, այնպես էլ մյուս մշակաբույսերը: Նա գրեթե ամեն օր լինում է ցանքատարածքներում և տալիս համապատասխան հրահանգներ՝ բերքահավաքն անկորուստ կազմակերպելու համար:
Լուսինե ԶԱՔԱՐՅԱՆ, Մարտակերտի «Ջրաբերդ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



