«Ալաշկերտն» առաջին մարզումն է անցկացրել Մինսկում
SPORTՀայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» սկսել է իր 10-օրյա ուսումնամարզական հավաքը Մինսկում` նախապատրաստվելով Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի հանդիպումներին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` թիմն առաջին մարզումն է անցկացրել Մինսկում: Մարզմանը մասնակցել են նաև «Ալաշկերտին» միացած սերբ կենտրոնական պաշտպան Միլիան Յաբլանը:
192 սմ հասակ ունեցող ֆուտբոլիստը հանդես է եկել Սերբիայի «Նովի Սադ», «Ցելարեվո», «Պրոլետեր», «Բորաց Չաչակ», Բելառուսի «Նեման», Ղազախստանի «Կայսար» և «Ակժայիկ», Լիտվայի «Սուդուվա» թիմերում: Միլիան Յաբլանի նախորդ ակումբը Չեռնոգորիայի «Մլադոստն» էր:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



