ՄԻՊ-ին ուղղված բաց նամակի առիթով օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ
SOCIETY«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձինք Զ. Զանյանի և Վ. Գերավետյանի՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված 2017 թվականի հունիսի 12-ի բաց նամակի և հայտարարության առիթով Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ներկայում չհայտարարված այց են կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
Այց կատարած խմբին հանձնարարված է մանրամասն ստուգել բաց նամակում և հայտարարության մեջ նշվող հանգամանքները: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



