Հայաստանի հյուսիսային հատվածներում առաջիկա օրերին կրկին սպասվում է կարկուտ
LIFEՀայաստանին հունիսի 14-ին մեկ այլ ցիկլոն է մոտենում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Հանրապետության առանձին հատվածներում՝ հյուսիսային մարզերում, երեկոյան ժամերին կրկին սպասվում է կարկուտ։ Հունիսի 14-ի երեկոյան ժամերին, հունիսի 15-ին ժամանակ առ ժամանակ, հունիսի 16-ին կեսօրից հետո կրկին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ինչպես նաև կարկուտ»,- նշեց Սուրենյանը։
Նրա խոսքով՝ օդի ջերմաստիճանը հունիսի 13-14-ն էապես չի փոխվի և Երևանում ցերեկային ժամերին կտատանվի +31 +33 աստիճանի սահմաններում։
Երեկոյան ժամերին կարճատև ամպրոպային բնույթի անձրևներ կանխատեսվում են միայն լեռնային գոտիներում։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



