Տոնային քսուքը տարածելու 6 սխալ, որոնք փչացնում են մաշկն ու դիմահարդարումը
PHOTOԿատարյալ դիմահարդարում ունենալու առաջին նախապայմանը ճիշտ ընտրված տոնային քսուքն է։ Այն պետք է համապատասխանի ձեր մաշկին ու չտարբերվի գույնով։
interesnoznat-ը գրում է, որ այս տարածված սխալների պատճառով դիմահարդարումը վատ է ստացվում, ինչի հետևանքով էլ վնասվում է մաշկը։ Նման իրավիճակներից խուսափելու համար օգտվեք այս խորհուրդներից ու թույլ մի տվեք այս սխալները․
1. Դեմքի և պարանոցի գույնը տարբերվում է։ Հավանաբար շատ աղջիկներ են նման խնդրի հետ բախվել։ Համապատասխան գույնը գտնելու համար ընտրեք երեք գույն՝ այն մեկը, որը ձեր կարծիքով համապատասխանում է ձեզ, այդ գույնից մեկ երանգ բացն ու մուգը։ Երեք գույնն էլ տարածեք դեմքի ներքևի հատվածում ու համեմատեք պարանոցի գույնի հետ։ Ընտրեք այն մեկը, որն ամենից նման է պարանոցի գույնին։
2. Երևացող ծակոտիներ։ Երևացող ծակոտիները բավականին տհաճ տեսք ունեն, իսկ դրանք թաքցնելու համար՝ մինչև տոնային քսուք տարածելը, բարակ շերտով պրայմեր տարածեք։ Այս դեպքում դեմքը կատարյալ հարթ տեսք կունենա։
3. Սխալ ընտրված կոսմետիկա։ Մաշկին պետք է համապատասխան լինի ոչ միայն մաքրող ու սնուցող, այլև դեկորատիվ կոսմետիկան։ Օրինակ՝ յուղոտ մաշկին համապատասխանում են չոր տոնային քսուքներն ու կոսմետիկան, իսկ չոր մաշկին՝ հեղուկ տարբերակները։
4. Վրձնի երևացող հետքեր։ Սա պատահում է երկու դեպքում՝ կամ ձեր վրձինն անորակ է, կամ էլ դուք վատ եք ամրացնում դիմահարդարումն ու այն ծորում է։ Տոնային քսուքն անպայման պետք է դիմափոշիով ամրացնել։ Իսկ, եթե նման հետքերը չեն վերանում, ապա պարզապես վրձնով մաքրեք դրանք։
5. Տոնային քսուքը վարսերին։ Հաճախ տոնային քսուքը տարածվում է նաև վարսերին, ինչը բավականին տհաճ տեսք ունի։ Դրանից խուսափելու համար կապեք վարսերը, տոնային քսուքը տարածեք վարսերից մի քանի միլիմետր ներքև և հետո վրձնի օգնությամբ փակեք բաց մնացած հատվածները։
6. Կոսմետիկայի չարաշահում։ Կարևոր է հիշել, որ որքան քիչ եք դիմահարդարվել, այնքան ավելի բնական ու գեղեցիկ տեսք ունեք։ Երբեք պետք չէ չարաշահել տոնային քսուքն ու կոսմետիկայի մյուս տեսակները։