Ալավերդիում կրակոցներ են հնչել. կա մեկ զոհ
SOCIETYԼոռու մարզի Ալավերդիում կրակոցներ են հնչել, քաղաքացի Կ. Փ.-ն հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Սպանության վերաբերյալ կատարվում է քննություն, պարզվում են հանգամանքները։
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվական վարչությունից տեղեկացրին, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում սպանություն է տեղի ունեցել։
«Դեռևս ինքնությունը չպարզված անձը կրակոցներ է արձակել Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 1978 թվականի ծնված Կ. Փ.-ի ուղղությամբ և սպանել նրան։ Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները վնասազերծել են և բերման ենթարկել հանցագործությունը կատարողին»,- ասացին ոստիկանությունից։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



