Էրդողանը դեմ է արտահայտվել Իրաքյան Քուրդիստանում կայանալիք անկախության հանրաքվեին
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ վշտացած է Իրաքյան Քուրդիստանի կողմից անկախության հանրաքվե անցկացնելու որոշման կապակցությամբ: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը:
«Դա սպառնում է Իրաքի տարածքային ամբողջականությանը և սխալ քայլ է»,- ասել է Թուրքիայի նախագահը: Նա նշել է, թե «նման կրիտիկական ժամանակահատվածում նման քայլի ձեռնարկումը ոչ ոքի օգուտ չի բերի»:
Ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, որը Հյուսիսային իրաքի քրդական ինքնավարության կողմից կայացված որոշումը սարսափելի սխալ էր որակել՝ կոչ անելով պահպանել Իրաքի տարածքային ամբողջականությունը:
Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները հունիսի 7-ին հայտարարել են սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցկացնելու մասին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



