Լիլիթ Հակոբյան.«Մենք արտասվում էինք, իսկ ես դողացող ձայնով փորձում էի շարունակել եթերը»
PHOTOBravo.am-ը գրում է.
Լիլիթ Հակոբյանն արդեն 2 տարի է, ինչ վարում է «Ասեկոսե փրոդաքշն»-ի «CV» հաղորդումը, որը եթեր է հեռարձակվում «ArmNews TV»-ով: Հաղորդավարուհու խոսքով` ծրագրի շրջանակում շատ հայտնիների է հասցրել անկեղծացնել, համենայն դեպս, այդ մասին նրանք անձամբ են խոստովանել զրույցի ընթացքում` նշելով, որ նախկինում երբեք այդ թեմայի մասին չեն խոսել: Իսկ երբ խոսքերը չեն բավականացրել, դրանց փոխարեն ամեն ինչ ասել են նրանց հուզմունքը եւ արցունքները: Օրերս Լիլիթը լուսանկարիչ Խանդութ Պարույրյանի հետ նոր ֆոտոշարք է իրականացրել, որը տրամադրել է BRAVO.am-ին, ինչպես նաեւ խոսել է իր կյանքի, գործունեության մասին, եւ ոչ միայն:
Ամեն ինչ սկսվել է…
Դեռ մանկուց իմ ճակատագիրը կարծես կանխորոշված լիներ: Բոլորը գիտեին, որ ես պետք է լրագրող դառնամ, սակայն այնպես չէ, որ բոլորը դա որոշել էին իմ փոխարեն: Դեռ փոքր հասակից բավական ինքնուրույն էի եւ սիրում էի որոշումներս ինքնուրույն կայացնել: Հիշում եմ, որ հարցազրույց վերցնելու հանդեպ սերը բացահայտել էի այն ժամանակ, երբ նվեր էի ստացել բարձրախոսի տեսքով խաղալիք: Կարծում եմ՝ շատ երեխաներին այն կհետաքրքրեր իր ձայնային լուծումերի եւ երաժշտության շնորհիվ, բայց՝ ոչ ինձ: Դա ինձ բացարձակ հետաքրքիր չէր, նույնիսկ մարտկոցը կարող էր ամբողջովին սպառված լինել, փոխարենը, ես ընտանիքիս բոլոր անդամներից հարցազրույցներ էի վերցնում, երբեմն հաղորդում վարում մայրիկիս համար, երբ նա լվացք էր անում, իսկ արդեն ավելի ուշ` դպրոցում, գրում էի շարադրություններ, որոնց շնորհիվ հաճախ լսում էի, որ պետք է ապագաս կապեմ լրագրության եւ հեռուստատեսության հետ: Նրանց ցանկությունը մեկ օր դարձավ իմ երազանքը, փաստորեն երազանքներն իրականանում են:
Շարունակությունը՝ այստեղ: