Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Չեմ կարծում` վերջնական արդյունքից սթրեսի մեջ կընկնեմ. Սյուզաննա Մելքոնյանը` «Նոր Ալիք»-ի, մրցույթում իր միակ մրցակցի և հաղթանակի մասին

LIFE

Asekose.am-ը գրում է.
Սեպտեմբերի 8-14-ն ընկած ժամանակահատվածում Սոչիում կկայանա «Նոր Ալիք» երգի միջազգային մրցույթը, որում Հայաստանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, կներկայացնի երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը: Asekose.am-ը զրուցել է երգչուհու հետ՝ իր մասնակցության, նախապատրաստական աշխատանքների, ընտրված երգերի և իր՝ հավանական հաղթանակի մասին:

Թեև Սյուզաննան չցանկացավ շատ փակագծեր բացել իր նոր՝  «Навсегда» երգի մասին, որով ինքը ներկայանալու է մրցույթին, բայց, այնուամենայնիվ, առաջինն Asekose.am-ին հայտնեց որոշ մանրամասներ.

«Երգի երաժշտության հեղինակն ուկրաինաբնակ Շուշան Սարգսյանն է, ով նախագծի շրջանականերում հանդիսանում է նաև իմ երաժշտական պրոդյուսերը, իսկ խոսքերինը՝ ուկրաինացի Նատալյա Ռոստովան է: «Навсегда» երգի նախնական աշխատանքները կատարվել են դեռ հունվար ամսին, իսկ արդեն մարտ ամսին հայտ ներկայացրինք «Նոր Ալիք»-ի նախընտրական փուլին մասնակցելու համար: Տվյալ երգն ի սկզբանե գրվել է հենց այս մրցույթի համար»,- նշեց Սյուզաննան՝ մանրամասնելով, որ օրեր առաջ ստացել է համաձայնություն՝ մրցույթի եզրափակիչ փուլում հենց տվյալ երգը ներկայացնելու համար:

«Օրեր առաջ մրցույթի կազմակերպիչները տեղեկացրին ինձ, որ հաստատում և թույլատրում են տվյալ երգը ներկայացնել «Նոր Ալիք»-ի եզրափակիչ փուլում՝ որպես հեղինակային երգ: Նշեմ, որ երգը հենց այնպես չի գրվել, ամեն ինչ նախօրոք քննարկվել է, փորձել ենք ինչ-որ չափով իմ անձը ներգրավել նաև երգի մեջ: Հետագայում, երբ հանդիսատեսն արդեն հնարավորություն կունենա լսելու երգը, պարզ կդառնա, թե ինչի մասին է խոսքը»,- ասաց երգչուհին:

Խոսելով երգի հեղինակների հետ իր համագործակցության մասին՝ Սյուզաննան նշեց.

«Այս դեպքում շատ ճիշտ կլինի իմ կողմից մեջբերել «Ամեն ինչ հենց այնպես չի լինում» արտահայտությունը: Շուշանի հետ ես ծանոթացել եմ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի ժամանակ, ստացվում է, որ մեր ծանոթությունը եղավ ճակատագրական, իհարկե, լավ իմաստով ճակատագրական: Մինչ այս, մենք բազմիցս ենք խոսել, մրցութում  մասնակցելու իմ ցանկության մասին: Շատ լավ տեղյակ լինելով ռուսական շոու բիզնեսի անցուդարձից` Շուշանն ինձ մի շարք խորհուրդներ տվեց, ինչի արդյունքն էլ եղավ այն, որ նա դարձավ այս ամենի մի մասնիկը, և հենց նրան ես վստահեցի իմ երգի երաժշտությունը: Իսկ ինչ վերաբերվում է Նատալյային, ապա ասեմ, որ հենց Շուշանի խորհրդով ես դիմեցի նրան: Երգի հետ կապված բոլոր աշխատանքները կատարվել են Ուկրաինայում, մենք բոլորով ընդհանուր մի խումբ դարձանք»,- պատմեց Սյուզաննա Մելքոնյանը:

Անդրադառնալով «Навсегда» երգի ոճին՝ Սյուզաննան նշեց միայն, որ այն ավելի շատ էստրադային, փոփ-ռոք ժանրում է:

Հետաքրքրվելով, թե այս պահին, որ փուլում են գտնվում նախապատրաստական աշխատանքները, արդյո՞ք պարզ է, թե ինչ կերպարներով է նա ներկայանալու մրցութային երեք օրերին, Սյուզաննան ասաց.

«Արդեն հստակ պարզ է, թե մասնակիցներից յուրաքանչյուրի կերպարով որ անհատական դիզայներն է զբաղվելու: Իմ դիզայները Լանա Տուրոկն է, ում հետ իմ հանդիպումը կկայանա օրեր հետո՝ Մոսկվայում: Մրցույթի դիզայներներին հանձնարարվել է, որ ամեն կերպ փորձեն գտնել իրենց մասնակիցների, այսպես ասած, «фишка»-ն, այս պահին էլ ես և Լանան քննարկում ենք, փորձում ենք լուծումներ գտնել՝ իմ «фишка»-ն հնարավորինս ճիշտ ներկայացնելու համար»,- պատմեց երգչուհին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns