Yerevan, 22.July.2026,
00
:
00
BREAKING


Քննիչն ու ոստիկանները մեղադրվել են ծանր հանցագործությունների մեջ

SOCIETY

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է սուտ մատնություններ կատարելու և պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց տարբեր հանցագործությունների մեջ մեղադրելու դեպքերի առթիվ հարուցված ևս երկու քրեական գործի նախաքննությունը: Արդյունքում երկու անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հատկանիշներով:

Քրեական գործերից մեկի նախաքննությամբ պարզվել է, որ սպանության փորձի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով տուժող Արման Ավագյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Մ. Զադոյանին հանիրավի մեղադրել է պաշտոնեական կեղծիք կատարելու և ապացույց կեղծելու մեջ: Մասնավորապես, Ա. Ավագյանը հաղորդում է տվել, որ հիշյալ քննիչն իր հարցաքննության արձանագրությունում կեղծ ժամեր է թվագրել և ներառել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ: Բացի այդ, Ա. Ավագյանը Հատուկ քննչական ծառայությունում հայտնել է, որ քննիչ Մ. Զադոյանի կողմից կազմված հարցաքննության արձանագրությունը փոխված է, քանի որ դրանում առկա ստորագրություններն ու եզրափակիչ մասի գրառումներն իր կողմից չեն կատարվել:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական գործողությունների, այդ թվում դատաձեռագրային փորձաքննության արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցներով հերքվել են Ա. Ավագյանի հաղորդած տեղեկությունները: Պարզվել է, որ վերջինս նախաքննական մարմնին ակնհայտ կեղծ տեղեկություններ է հաղորդել տեղի չունեցած հանցագործությունների մասին և քննիչին հանիրավի մեղադրել պաշտոնեական կեղծիք կատարելու և ապացույց կեղծելու մեջ:

Ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար Ա. Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնության փաստով հարուցված ևս մեկ քրեական գործի նախաքննություն: Հիշյալ գործի քննությամբ հիմնավորվել է, որ ակնհայտ սուտ մատնություն է կատարել Վահան Խաչատրյանը` ոստիկաններին հանիրավի մեղադրելով առանձնապես ծանր հանցագործության` խոշտանգում կատարելու մեջ: Վ. Խաչատրյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում է տվել, որ 2017 թվականի հունվարի 25-ին բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ մի խումբ ոստիկաններ իրեն ծեծի ենթարկելով` ստիպել են իրականությանը չհամապատասխանող բացատրություն տալ ընկերոջ կողմից ապօրինի թմրամիջոց իրացնելու դեպքերի վերաբերյալ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով, այդ թվում ինքնախոստովանական ցուցմունքներով, հերքվել են նաև Վ. Խաչատրյանի հաղորդած տեղեկությունները: Պարզվել է, որ վերջինս նախաքննական մարմնին ակնհայտ կեղծ տեղեկություններ է հաղորդել տեղի չունեցած հանցագործությունների մասին` ընկերոջը օգնելու և քրեական պատասխանատվությունից ազատելու նպատակով: Քննությամբ հիմնավորվել է, որ ոստիկանները Վ. Խաչատրյանի նկատմամբ բռնություն չեն գործադրել, և վերջինս հանիրավի է նրանց մեղադրել խոշտանգում կատարելու մեջ:

Ծանր հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու համար Վ. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Վերը նշված երկու քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Գործերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Հատուկ քննչական ծառայությունում սուտ մատնության` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի տարբեր հատկանիշներով հարուցված մի շարք քրեական գործեր դեռևս նախաքննության փուլում են: Դրանցից մեկը դարձյալ հարուցվել է ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ:

Մասնավորապես, Ա. Հ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում է տվել, որ ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները 18.02.2017թ.-ին` «Նուբարաշենի» հոգեբուժական կենտրոն տեղափոխելու ճանապարհին բռնություն են գործադրել իր նկատմամբ, որի հետևանքով ինքը մարմնական վնասվածքներ է ստացել: Սակայն նախաքննության ընթացքում նշանակված դատաբժշկական փորձաքննության և կատարված մի շարք այլ քննչական գործողությունների արդյունքում, այդ թվում ինքնախոստովանական ցուցմունքներով հիմնավորվել է, որ ոստիկանության աշխատակիցները հիշյալ քաղաքացուն չեն ծեծել և բռնություն չեն գործադրել, վերջինս պաշտոնատար անձանց հանիրավի է մեղադրել ծանր հանցագործություն կատարելու մեջ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook